Bloomberg. «Քաթարն ու ԱՄԷ-ն փորձում են Իրանի շուրջ հրադադարի հասնել»
«Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները ակտիվ մասնավոր շփումներ են սկսել իրենց դաշնակիցների հետ՝ Իրանի շուրջ ռազմական գործողությունները հնարավորինս արագորեն դադարեցնելու նպատակով», - գրում է Bloomberg գործակալությունը՝ սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Պարսից ծոցի երկու պետությունները, դաշնակիցների միջոցով, փորձում են համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի Վաշինգտոնը Իրանի հետ որոշակի փոխզիջման գնա և կողմերի միջև հրադադար...