«ASAL» հետազոտական ընկերությունը հունվարի 16-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսական վիճակի վերաբերյալ սոցհարցում է անցկացրել 26 նահանգում։ Հարցմանը մասնակցել է 2000 մարդ։ Նրանք պատասխանել են «Ո՞րն է Թուրքիայի տնտեսության առջև ծառացած ամենամեծ խնդիրը» հարցին։ Նշվում է, որ տնտեսական ճգնաժամը, ցածր աշխատավարձերը և գնաճը շարունակում են առաջացնել հանրային վրդովմունք։