Երևանից ինքնաթիռ է մեկնել Մուսկատ (Օման)։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դիմել էր Օմանի տարածքով Երևան մեկնել ցանկացող քաղաքացիներին՝ լրացնել հայտերը: Խոսքը, այդ թվում, ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիների մասին էր։ Fly One Armenia ավիաընկերության տարհանման չվերթի մասին տեղեկությունը «Sputnik Արմենիա»-ին հաստատել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Ինքնաթիռը Երևանից թռել է Մասկատ, այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում: