Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կրկին անդրադարձ եղավ մետրոյի՝ չկառուցված Աջափնյակ եւ Սուրմալու կայարաններին: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին տեղեկացրին, որ մետրոյի Աջափնյակ կայարանի եւ մետրոյի արդիականացման ծրագրի աշխատանքները զուգահեռ են տարվում: Նախատեսվում է վագոնային ամբողջական պարկի թարմացումը: Նշվեց, որ վերագնահատված բյուջեն այս պահին հասնում է շուրջ 60 միլիարդի, որը ներառում է դեպոյի արդիականացումը եւ այլ