IRNA լրատվականը հայտնում է, որ Հորմոզգանի նահանգապետի քաղաքական, անվտանգության և սոցիալական հարցերով տեղակալը տեղեկացրել է՝ այսօր սիոնիստական ռեժիմի կողմից Մինաբի վրա իրականացված հարձակումների հետևանքով հարված է հասցվել աղջիկների տարրական դպրոցին, ինչի արդյունքում զոհվել են հինգ աշակերտուհիներ։