«Փաշինյանի հայտարարածը, թե մենք միանում ենք Ադրբեջանի էներգետիկ համակարգին, նշանակում է, որ մենք այսուհետ պետք է գազ և հոսանք ստանանք Ադրբեջանից։ Սա ակնհայտորեն նշանակում է մեր նախկին մատակարարների մերժում, որոնցից մենք ստանում ենք մեր էներգետիկ համակարգի՝ գազի, հոսանքի, նավթամթերքի 76 %-ը։ Մենք մեր դաշնակցից երես ենք թեքում, փոխարենը՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը հայտարարում է, թե Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի ցուրտ ձմեռ անցկացնելու»: