Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: Տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը: Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է