«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Ազատության» եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խաղաղության ծրագրին։ Նարեկ Կարապետյանը նշել է․ «Մենք չենք սիրում վատ լուրեր հայտնել, բայց ինչո՞ւ Թուրքիայում, բացի Ստամբուլից, այլ վայրերում հայ չի մնացել, ինչո՞ւ Ադրբեջանում հայ չի մնացել։ Ինչն է ուզել Ալիևը, Փաշինյանը տվել է։ 300 հազար ադրբեջանցիների գալը Հայաստան ևս իրականություն կդառնա։