«Այս գնով մսավաճառներն են միսը ձեռք բերում։ Մենք պետությունով սիրում ենք ձևը՝ բովանդակության փոխարեն, քանի որ բոլորն էլ գիտեն, որ սպանդանոցային միս շուկայում չունենք, կա, բայց քիչ է։ Այս հարցում գործ ունենք ավելի շատ սպանդանոցային թղթի հետ, քանի որ մսավաճառներն ավելի շատ թուղթ են ձեռք բերում սպանդանոցներից՝ դրա համար վճարելով, սա էլ է դառնում մսի ինքնարժեք։ Սրան գումարում ենք նաև տարածքի վարձակալության գումարը, աշխատողի աշխատավարձը, դառնում է իրացման գինը»։