Թե ինչպիսին կլինի քո տնտեսության վիճակը վաղը, կախված է նրանից, թե այսօր որքան ներդրում ես կատարում: Կարևորը ոչ թե բացարձակ թիվն է (քանի միլիոն դոլար կամ դրամ), այլ՝ թե քո տնտեսության ո՞ր մասի չափով ես ներդրումներ կատարում: Որքա՞ն պիտի լինեն ներդրումները. մեկ ընդհանուր ճշգրիտ թիվ չկա, սակայն տարածված ընկալումը հետևյալն է. տարեկան ՀՆԱ-ի 20%-ից ցածր