Հենց այս համատեքստում է, որ ընտրական գործընթացի նկատմամբ իներտ վերաբերմունքի ձևավորումը դառնում է քաղաքական տեխնոլոգիա։ Մոտակա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ակնհայտ է, որ առանձին ուժեր շահագրգռված են հասարակության մեջ տարածել հիասթափություն և անվստահություն։