Թուրքիայի մերձիշխանական «Türkiye» թերթը գրել է, որ Արդարադատության նախարարությունը պատրաստել է օրինագիծ, որով նախատեսվում են սահմանափակումներ ԼԳԲՏ+ անձանց իրավունքների ոլորտում։ Ըստ հրապարակման՝ «կենսաբանական սեռին հակասող վարքագիծ դրսևորելու կամ դա հրապարակայնորեն խրախուսելու» համար կարող է սահմանվել 1-3 տարի ազատազրկում։