ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը այցելել են Արամի 44 հասցեում գործող Թումո ստուդիաներ, շրջել արհեստանոցներում, ծանոթացել պայմաններին: Նրանց ուղեկցել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը: Թումո ստուդիաները նախատեսված են համալսարանական տարիքի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են արհեստագործությամբ և դիզայնով: Մասնավորապես, կազմակերպվում են աշխատարաններ,