Aravot.am-ը օրերս տեղեկացել էր Երևանի և Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնների միջև ստորագրված համագործակցության հուշագրի՝ արդեն գործողության մեջ լինելու մասին, բերելով մեկ-երկու փաստեր: Տեղեկացրել էինք, որ այս օրերին Երևանի օպերային թատրոնը պատրաստվում է Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայի պրեմիերային, ինչը հայ-իտալական համատեղ նախագիծ է: Արդեն սկսել են Իտալիայից Երևան ժամանել, հիշյալ օպերայի բեմադրական աշխատանքներում ներգրավված արվեստագետները: Մենք