Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ճակատագրի հեգնանք է՝ ո՞վ, ու՞մ է դատում… Բաքվում ավարտված «դատավարությունները» ցավեցնող են, թեկուզև՝ սպասված: Ե՛վ Ռուբենի, և՛ մյուս գերյալների, Արցախի պատանդառված ղեկավարների իրավունքների մասին բարձրաձայնելը միայն նրանց ընտանիքներին ու հարազատներին չի կարելի թողնել: Նրանց հայրենիք վերադարձնելու գործում անելիք ու ասելիք ունենք բոլորս: Եվ այստեղ և ամենուր: