Լիազոր մարմինը հրապարակել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը, հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը՝ 2.489.031 է: Հիշեցնենք՝ հերթական խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին: