Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI ընկերության Կառավարության հետ կապերով փոխնախագահ Չիպ