Վենսի երևանյան այցի շրջանակներում, Փաշինյանի խոսքով, քննարկվել է գերիների հարցը
Բաքվում անազատության մեջ պահվող հայերի հարցը քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ նրա երևանյան այցի ժամանակ, Հանրային ՀԸ հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասներ չի ցանկացել ներկայացնել, հավելել է միայն, որ հետևողական են լինելու այդ հարցի լուծմանը:
Վարչապետի խոսքով՝ «չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն», որտեղ այս թեմային իրենք չեն անդրադառնում:
ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից Ադրբեջան մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ...