Համատեղ հայտարարություն «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունն ավարտել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի («123 համաձայնագիր») բանակցությունները: Սույն բանակցությունների ավարտը հանդիսանում է առանցքային քայլ` միտված խորացնելու միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում երկկողմ համագործակցությանը՝ որպես 2025թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի հիմնասյուն: