ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳՒՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին ԱԺ-ում չհավատարմագրելու մասին Ա․ ՓԱՍՏԵՐ 2026թ․ հունվարի 8-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ) է դիմել «Գործընթաց» երկշաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Ինարա Դանիելյանը՝ պնդելով, որ այդ պարբերականի 2 լրագրողներին ԱԺ-ում չեն հավատարմագրել այն պատճառաբանությամբ, որ ԱԺ հավատարմագրման կարգը սահմանում է միայն օրական, շաբաթական․ ամսական պարբերականությամբ հրապարակվող լրատվամիջոցների