Պապոյանի խոսքով՝ Վենսի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների նկատմամբ մաքսատուրքի հարցը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը:
ԱՄՆ նախագահը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան,...