Վերջին օրերին հանրային դաշտը կրկին զբաղված էր ոչ թե պետական օրակարգերի քննարկմամբ, այլ վարչապետի մասնակցությամբ կազմակերպված «Վարչաբենդ» կոչվող համերգային միջոցառմամբ։ Տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ դրանց շուրջ արձագանքները սոցցանցերում արագ տարածվելով, ոչ միայն դարձան քննադատության եւ ծաղրի առարկա, այլ նաեւ ավելի խորքային հարցադրման առիթ՝ ի՞նչ երեւույթ է այն, երբ երկրի առաջին դեմքը պետական ներկայանալի կերպարի