Սեուլի ազգային համալսարանի Բունդանգ հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ քնի ընթացքում գոռալն ու ծիծաղելը կարող են ազդարարել ճանաչողական ունակությունների վատթարացման մասին: Ուղեղի առողջության վրա քնի ազդեցության վերաբերյալ նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Korea Herald պարբերականում։