Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով այսօր հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ «Սա հստակ ազդանշան է, որ փոքր բիզնեսը աջակցության կարիք ունի։ Այդ պատճառով ենք ներկայացրել մեր առաջարկը՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար», – ասել է Կարապետյանը։