Սլովենիան կարող է արգելել 15 տարեկանից փոքրերի մուտքը սոցցանցեր
Սլովենիան պատրաստում է օրինագիծ, որը կարգելի 15 տարեկանից փոքր անչափահասների մուտքը սոցիալական ցանցեր։ Այսօր այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մատեյ Արկոնը։
Կրթության նախարարությունը նախաձեռնել է այս քայլը՝ հիմնվելով այլ երկրների փորձի վրա։ Փոխվարչապետի խոսքով՝ երեխաներին և դեռահասներին պաշտպանելու նպատակով օրենքի մշակման գործում կներառվեն հատուկ մասնագետներ։
Ավելի վաղ անչափահասների համար սոցցանցերը արգելելու մտադրության մասին հայտարարել էին Իսպանիան, Ֆրանսիան։ Ավստրալիայում այդ արգելքն...