Փետրվարի 5-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։ Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։