Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկանը հարվածներ հասցնում, հայհոյում և սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժանմունքում գտնվող տղամարդու նկատմամբ։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է իրավապահ համակարգում մարդու հիմնարար իրավունքների խախտման նշված դեպքը։ Պետությունը պարտավոր է անհապաղ ջանքեր և միջոցներ ձեռնարկել՝ արդյունավետ, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու, դեպքին