Արման Թաթոյանը դասախոսությամբ հանդես կգա ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում։ «Արդարադատությունը գործնականում. հեռանկարները և սահմանները միջազգային դատարաններում» թեմայով իր ելույթում Արման Թաթոյանը կանդրադառնա միջազգային դատական մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Արդարադատության միջազգային դատարանի և Միջազգային քրեական դատարանի դերին՝ մարդու իրավունքների խախտումներին արձագանքելու գործում: Նա կքննարկի, թե որքանով է արդարադատությունը հասանելի այն դեպքերում, երբ գործերը առնչվում են