Ուշ-ուշ…, բայց ոչ ուշացած 1895 թվականի դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցինների բուլվարի «Գրան-կաֆե»-ի նկուղում, Լյումիեր եղբայրները ցուցադրեցին 45-վայրկյանանոց «Գնացքի ժամանումը Լա-Սյոտայի կայարան» ֆիլմը: Ըստ տեղեկությունների` հանդիսատեսները փախել են կինոսրահից` վախենալով մոտեցող գնացքից ու չպատկերացնելով, որ նկարը կարող էր շարժվել… Հանգամանքների թելադրանքով 130 տարի եւ մեկ ամիս անց` 2026 թ. հունվարի 28-ին, համաշխարհային կինոյի 130-ամյակը Հենրիկ Մալյանի