Նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մարտին. ինչ է քաղաքացիներին հայտնի նոր փաստաթղթից
Արդարադատության նախարարը վերահաստատում է՝ նոր Սահմանադրության տեքստն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտ ամսին: Սահմանադրական փոփոխությունների խորհուրդը ևս կհասցնի՞ այդ ժամկետում քննարկել և հաստատել այդ նոր տեքստը:
«Ես միշտ ասել եմ, որ տեքստը պատրաստ կլինի ու դա երբևէ չի ենթադրել, որ խորհուրդը հաստատած կլինի տեքստը: Խորհրդի հետ քննարկումները կփորձենք կազմակերպել այնպես, իհարկե, որ քվեարկությունը լինի տեքստի հետ կապված, բայց եթե չլինի, հոգ չէ, մենք խորհրդում աշխատանքները միանշանակ կշարունակենք...