Վերջին օրերին ականատես ենք լինում գործող կոլաբորացիոն ռեժիմի հերթական վտանգավոր քայլերին՝ ուղղված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումների խորացմանը։ Մասնավորապես՝ խոր մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում, այն հոգևոր հայրերի, որոնք տարիներ շարունակ ծառայել են զինծառայողներին՝ նրանց կողքին լինելով ծառայության ծանրագույն պահերին, պատերազմական և հետպատերազմական