Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի