Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ 3 միլիարդ դրամի պարգևավճարը նախկինների թալանածից հետ բերած գումարի ընդամենը 0,0001 տոկոսն է։ Այլ կերպ ասած՝ ըստ նրա, իրենք նախկինների թալանից վերադարձրել են առնվազն 8 տրիլիոն դոլար։ Որպեսզի պատկերացնեք, թե սա ինչ թիվ է՝ ասենք, որ այդքան է կազմում, օրինակ, Ֆրանսիայի և Գերմանիայի գումարային ՀՆԱ-ն, իսկ այդքան գումար տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ 8 հազար հատ «Կամազ» բեռնատար։