Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոներն են և ամբողջությամբ սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Այլ բացատրություն չկա։ Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս կարելի է բացատրել՝ ինչու է Հայաստանի գործող ռեժիմը միջազգային տարբեր ամբիոններում, հարթակներում, ամբողջ աշխարհին Ալիևին ներկայացնում իբրև խաղաղասեր, խաղաղությանը ձգտող, հետևաբար Հայաստանին և հայ ժողովրդին՝ ագրեսոր։