Փառատոնի գրանդ-ժյուրին նախագահում էր Ռոբերտ դե Նիրոն։ «Մի անգամ Ամերիկայում» ֆիլմի հերոսի կողքին «Ռոսիա» կինոթատրոնի բեմում հավաքվել էր խորհրդային դերասանուհիների մի ամբողջ բազմություն։ Ժյուրիի նախագահին խնդրել են ընտրել ամենագեղեցիկ կնոջը, ում հետ նա կցանկանար անցնել կինոփառատոնի կարմիր գորգով։ Ռոբերտ Դե Նիրոն հարցրել է, թե հնարավո՞ր է ընտրություն կատարել հանդիսատեսից, այլ ոչ թե բեմին կանգնած դերասանուհիների միջից։