Քրգործ կա, մեղադրյալ՝ չկա. կաթողիկոսին «քարով սատկացնելու» արտահայտություն հնչեցրած գառնեցին դեռ չի հարցաքննվել
Գառնիի համայնքապետարանի աշխատակիցները տարակուսած են՝ ինչո՞ւ են իրավապահները քրեական գործ հարուցել իրենց գործընկերոջ մի նախադասության համար, որն Էդվարդ Ստեփանյանը հնչեցրել էր մոտ մեկ ամիս առաջ գյուղի եկեղեցու բակում:
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետի մասնակցությամբ Գառնիի եկեղեցում պատարագի ժամանակ իշխանական կուսակցության լրատվամիջոցի՝ Civic.am-ի լրագրողն էր մոտեցել եկեղեցու բակում հավաքվածներին, հարց տվել, թե ի՞նչ պիտի լինի, որ կաթողիկոսը հեռանա: 70-ամյա Էդվարդ Ստեփանյանն էլ հարցի...