«Երբ արքեպիսկոպոս Տերտերյանը մեղադրում է Վեհափառին՝ ասելով, որ, եթե նա չի հերքել իրեն ուղղված մեղադրանքները, ուրեմն դրանք ճիշտ են, ես իմ հոդվածում պատասխանեցի՝ չհերքելը չի նշանակում, որ ճիշտ է, բամբասանքը ճշմարտության հետ կապ չունի։ Երբ մի քանի տասնամյակ բամբասանքներ կան Վեհափառի մասին, ի՞նչն է պատճառը, որ երբ Փաշինյանը սկսեց պայքար մղել Վեհափառի և Եկեղեցու դեմ, առաջնորդը սկսեց այդ մասին խոսել, մինչև հիմա ոչ մի բառ չէր ասել։ Այստեղ ո՛չ կրոնական հարց կա, ո՛չ բարոյական, սա քաղաքական հարց է»: