2025 թվականը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով՝ մեծ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին։ Փառատոնը, հետևելով իր առաքելությանը, Երևանում համախմբեց անվանի երաժիշտների, որոնց թվում էին թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և այլոք։ Համերգները ղեկավարեցին Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան