Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի և խմբի անդամ ու ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցերով զեկուցող Պիերո Ֆասսինոյի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են վերջին շրջանում Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների միջև շարունակաբար զարգացող արդյունավետ համագործակցությունը: Ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության կարևորությունը երկկողմ կապերի զարգացման և