Հին վերքերը չփորփրել, իրար չվարկաբեկել, ձայներ չփոշիացնել «Կո՛ւյր առաջնորդներ, որ մժղուկները քամում եք եւ ուղտերը կուլ եք տալիս» (Մատթ.23:24): Տիրոջ այս խոսքն այն մասին է, որ մենք հաճախ սխալ ենք դասավորում մեր առաջնահերթությունները: Քաղաքական ուժերը՝ նույնպես: Տեսականորեն ես կողմ կլինեի, որ մեր քաղաքացիներն ընտրություն կատարեն ազատական, պահպանողական եւ մեր երեք ավանդական կուսակցությունների մեջ, ինչպես որ