Հունվարի 27 -ը՝ ոչ աշխատանքային օր. ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը
ՀՀ նախագահ ահագն Խաչատուրյանը ստորագրել է օրենքը, որով հունվարի 27-ը սահմանվել է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Հիշատակի օր սահմանելու մասին օրենքի նախագիծը երեկ խորհրդարանում ընդունվեց՝ 69 կողմ և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ:Նախագծի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը: