Հիշեցնենք, որ 168TV-ի «Ռանդևու» հաղորդման ժամանակ դերասանուհին անդրադառնալով անձնական կյանքին՝ նշել էր. «Ես ապրել ու ապրում եմ իմ կյանքը՝ գիտակցելով, որ այդ կյանքը կարող է բերել նաև ոչ հաճելի անակնկալներ... իմ որոշման համար երբեք չեմ փոշմանել, բայց փակվել եմ, արտասվել, հետո մտածել՝ մի րոպե, երեխայի հետ գործ ունեմ... ուրիշ ծնող էլ կարող էր ունենալ այդ խնդիրը, ուղղակի ինձ համար կրկնակի ծանր է, որովհետև ես չեմ նրանց կենսաբանական ծնողը»։