«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ուժով դուրս բերեցին Ազգային ժողովից
«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներ Քնար Մանուկյանին ու Սոնա Գրիգորյանին անվտանգության աշխատակիցներն այսօր նախ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճից, ապա նաև Ազգային ժողովի շենքից դուրս հանեցին:
Երկուսն էլ անցած տարեվերջին էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին հարց տալուց հետո զրկվել հավատարմագրումից. ըստ պաշտոնական պատճառաբանության՝ չթույլատրված վայրում ու նրա կամքին հակառակ էին տվել հարցերը:
Ըստ ԱԺ կանոնակարգի՝ հավատարմագրված լրագրողները...