Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումից հետո հրապարակված ԹՐԻՓՓ նախագիծն իրականում սահմանափակում է Հայաստանի իրավազորությունն ու ինքնիշխանությունը, որը փորձել են քողարկել՝ գրեթե յուրաքանչյուր պարբերության մեջ «ինքնիշխանություն», «տարածքային ամբողջականություն», «իրավազորություն» տերմիններն օգտագործելով։