Գյումրիում ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը ձերբակալվել է թելեգրամյան ալիքով «կրիստալ» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի աշխատակիցներն այս քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի, 25-ամյա՝ Վ․Գ․-ի մոտ թմրամիջոց են հայտնաբերել։ Երիտասարդ զինծառայողը բնակվում է ռազմաբազայի զորանոցում։ Ոստիկանները, օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելով, զինծառայողին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու պահելու կասկածանքով ձերբակալել