Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Վան նահանգում արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունը 2025 թվականի դրությամբ հասել է 223․7 Մգվտ-ի։ Երկարատև արևային օրերը, բարձրադիր աշխարհագրական դիրքը և համապատասխան հողային ռեսուրսները Վանը դարձնում են վերականգնվող էներգիայի ներդրումների համար կարևոր ուղղություն։