Հունվարի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սելեստ Մալոյի հետ։Քննարկվեցին Հայաստանի և Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, նորարարությունը և մարդկանց միջև շփումները։ Կողմերն ընդգծեցին նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն