Եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ամուր մնա իր գահին նստած, դիմանա ճնշումներին և հրաժարական չտա, ապա Փաշինյանի իշխանությունը որևէ բան չի կարող անել՝ բացի ուժային քայլերից։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի վարչախմբի հակաեկեղեցական արշավի և գլոբալիստական ծրագրերի մասին։