Ավելին, երբ 2018թ համաժողովրդական շարժման արդյունքում եկան իշխանության, որոշեցին, որ նախկինները վատն էին, նրանց ժամանակ թալանում էին, մենք լավն ենք, մեր օրոք ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ միայն չզբաղվեցին ներքին հսկողական համակարգերի զարգացմամբ, այլ քանդեցին եղածը, նախարարություններում և գերատեսչություններում լուծարեցին ներքին աուդիտի ստորաբաժանումները, ներքին աուդիտի գործառույթն արտապատվիրակեցին մասնավորին։