ՀՀ-ում ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատումը սուր բանավեճի թեմա է դարձել։ Ընդդիմությունը ռիսկեր է տեսնում և նախընտրական քայլ որակում, իշխանությունը վստահեցնում է՝ բանակի անձնակազմի թիվը չի նվազի, իսկ բարեփոխումը կբարձրացնի պատրաստվածության որակը։